ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
15.06.2018 | 00:48

...թե չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, և ինքը որևէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («Այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում։

Դա «ինքնաբու՞խ» է, թե՞ ներքին կարգով է արվում, բոլոր դեպքերում, փաստն առկա է։ Ի դեպ, առողջապահության նոր նախարարի պայքարը առողջապահության «օլիգարխների» դեմ ևս չի բացատրվում հիվանդների «սիրուն աչքերի» նկատմամբ անհանգստությամբ. ոչ վաղ անցյալում նրա կենտրոնի բոլոր լուրջ մասնագետներին Սամվել Ալեքսանյանը «գաղթի է ենթարկել» «Աստղիկ» բժշկական կենտրոն. նման բաները չեն մոռացվում։

Դիտվել է՝ 21851

Մեկնաբանություններ